ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Սա պարզապես պահվող իշխանություն է՝ առանց վերահսկողության, առանց ուղղության, առանց վստահության

Սա պարզապես պահվող իշխանություն է՝ առանց վերահսկողության, առանց ուղղության, առանց վստահության
02.04.2025 | 14:09

Վերջին մի քանի օրերին լուռ հետևում եմ տեղի ունեցող ընտրական և հետընտրական զարգացումներին ու մի քանի ուշագրավ դիտարկում եմ առանձնացրել իշխանության դրսևորած վարքագծի վերաբերյալ։

Ընդհանրապես, անցած 7 տարիների ընթացքում ցանկացած ընտրական գործընթացում առանցքային կերպարն ու հիմնական «քաշող ուժը» Նիկոլն էր, ով փորձում էր իր վրա վերցնել ողջ գործընթացի պատասխանատվությունը և միաժամանակ վայելել փառքի դափնիները։ Սակայն կիրակի օրը Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած համայնքային ընտրությունները լրիվ այլ պատկեր էին ցույց տալիս։ Այստեղ Նիկոլն ակնհայտ պասիվ էր, փոխարենը՝ առաջնային պլանում էր ՔՊ-ն իր ողջ պլեադայով, իսկ գրանցված արդյունքները խոսում են լրիվ այլ բանի մասին. Փարաքարում ՔՊ-ն գլխովին ջախջախվեց, իսկ Գյումրիում հաղթեց, սակայն փաստացի չկարողացավ քաղաքապետի պաշտոն ստանալ։

Սա վկայում է ոչ միայն նրա խուսափողական պահվածքի մասին, այլև այն մասին, որ նա քաղաքական կշիռ չունի նույնիսկ սեփական թիմում։ Վաղուց ակնհայտ է, որ Նիկոլն իշխանությունը պահում է ոչ թե կառավարման կամ որոշումներ կայացնելու ունակությամբ, այլ որովհետև համակարգը դեռ չունի հստակ այլընտրանք։ Նա քաղաքականապես դատարկ է՝ առանց գաղափարների, առանց հեռանկարի և առանց իրական ազդեցության։

Այս ամենի ֆոնին անդրադառնամ նախկին պատգամավոր Գաբրիելյան Վիլենի պահվածքին, ով նախ հարբած հայհոյեց լրագրողին՝ ցույց տալով, թե իրականում ով է ինքը և ինչ արժեհամակարգի կրող է, ապա երեկ արդեն հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին։ Հատկանշական է, որ այս ամենի վերաբերյալ Նիկոլը շարունակում է պահել քար լռություն՝ առանց որևէ արձագանքի։

Սա պարզապես պահվող իշխանություն է՝ առանց վերահսկողության, առանց ուղղության, առանց վստահության։ Նիկոլը վերածվել է քաղաքական խրտվիլակի, որը չի հենվում ոչ իր թիմի, ոչ էլ ժողովրդի աջակցության վրա՝ ուղղակիորեն սպասարկելով թուրքական տերերին:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ